Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը պետք է քայլերի գնա. Սոս Գիմիշյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Gimishyan-nkar

«Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցելիս իշխանությունը պետք է անի ամեն ինչ՝ բավարարելու խմբի անդամների պահանջները, որոնք նաև քաղաքացիների մի հատվածն է պաշտպանում։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով՝ պետության շահերից է բխում Էրեբունու ՊՊԾ շենքի ազատումն առանց արյան իրականացնելը։ «Պիտի հարձակում չլինի, որովհետև այդ հարձակման արդյունքում երկկողմանի զոհեր ենք ունենալու, արյուն է թափվելու, որից հետո արդեն անհնարին կլինի խոսել, պայմանավորվել, հասկանալ, մտածել»։ Ըստ նրա՝ իշխանությունը պետք է քայլերի, քաղաքական փոփոխությունների գնա. «Պիտի առաջարկի խմբի անդամներին, ասի՝ այս կամ այն քայլերի եմ պատրաստ գնալ, միայն թե դուք վայր դրեք, պայմանավորվենք»։ Պարոն Գիմիշյանը վստահ է՝ նույնքան վտանգավոր է, եթե իշխանությունը անգործության մատնվի ու քայլեր չանի. «Ոչ մի մարդ պետք է չզոհվի, յուրաքանչյուր հայ մարդ մեզ համար թանկ է»։ Նրա համոզմամբ՝ միջազգային տարբեր իրադարձություններ ցույց են տալիս, որ նման իրավիճակում երբեմն հայտնվում են դիպուկահարներ ու երկու կողմը մեծ զոհեր է ունենում, սկսվում է անկայունություն. «Պետք է բացառել դա»։ Սոս Գիմիշյանը վերջին օրերին արտաքին միջամտության փորձեր է նկատում տեղի ունեցող գործընթացներին. «Եթե այդպիսի վիճակ առաջանա, պետք է երկու կողմն էլ զենքը վայր դնի»։