Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկի եղբայրը չի ընդունում մեղադրանքը

Քաղաքականություն
ararat

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբայրը, ազատամարտիկ Արարատ Խանդոյանի կալանքի ժամկետը այսօր կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում: Մինչ այդ պաշտպան Արա  Ղարագյոզյանը տեսակցել է  Արարատ Խանդոյանի  հետ: «Խնդրեց լրագրողներին փոխանցեմ, որ իրեն կալանքի տակ են պահում իր հայացքների եւ եղբոր արարքի համար»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը: Արարատ Խանդոյանը մեղադրվում է Խորենացի փողոցում  զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ ինքը որեւէ մեկին չի հարվածել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիներին հորդորել  է, որ հանգստանան: Իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան  անհրաժեշտ դեղորայքով չեն ապահովում: Ազատամարտիկը ձերբակալվել է հուլիսի 21-ին: