Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամը գտնվում է վերակենդանացման բաժնում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
viravor

Գիշերը ոստիկանական կրակից ոտքերից վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ նկարիչ Աշոտ Պետրոսյանի առողջական  վիճակը կայուն ծանր է: Նա գտնվում է  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Հարազատներին տեղեկացրել են, որ  բժիշկը տեղեկություններ է  հաղորդելու  ժամը 12:00-ին: Գիշերը վիրավորում է ստացել նաեւ Սասնա ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը: Ըստ Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրության՝  26-ի գիշերը եւ առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով` ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ: