Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. իրավիճակը լուսաբացին Խորենացի փողոցում (թարմացվող) (տեսանյութ)

Հասարակություն
Untitledrtrt

05:46  Այս պահին եւ ամբողջ գիշեր իրադրությունը Խորենացի փողոցում հանգիստ է եղել, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Տարածքում կան քիչ թվով մարդիկ: 02:15 Այս պահից ոստիկանական ՊՊԾ տարածքը պահպանող ուժերը անցել են  թեթեւացրած ռեժիմի, եւ հերթապահություն են իրականացնում քիչ թվով ոստիկաններ: 01:52  Քիչ առաջ Խորենացի փողոցից հեռացան մի քանի  ոստիկանական ավտոբուս, սակայն տածքը շարունակում են հսկել ուժեղացված ռեժիմով՝ ոստիկանները զրահներով եւ վահաններով են: Ցուցարարների թիվը մեծ չէ եւ իրադրությունը հանգիստ է: https://youtu.be/UXfhCTeqpaM 00;05 Խորենացի փողոցում կամաց-կամաց մարդկանց թիվը նվազում է: Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ որքան շատ մարդ հավաքվի, այնքան ապահով կզգան Սասնա ծռերը. «Այս միջոցներով Սասնա ծռերին հաղթել հնարավոր չէ, նրանց ընդհանարպես հնարավոր չէ հաղթել: Հող չենք զիջելու: Չխեղճանաք, չնահանջեք ու չզիջեք երբեք»: Արմեն Մարտիրոսյանը դիմեց հոգևոր հայրերին՝ ճանապարհ հարթել ու սնունդ հասցնել ՊՊԾ գնդում գտնվող Սասնա ծռերին: 00. 00 Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց. «Սասնա ծռերի ապստամբությունն այս գիշեր դարձավ հայ ժողովրդի ապստամբություն. հաղթանակի պահը մոտենում է»: Նա կոչ արեց վաղը երեկոյան հավաքվել այս հրապարակում՝ հիսուն հազար մարդու ակնկալիքով: Մինչ այդ, վաղն առավոտյան ժամը ինը նորից ժամանակ տրվեց իշխանություններին. առավոտյան ժողովուրդը սնունդ պետք է բերի Խորենացի փողոց: Իսկ սնունդը փոխանցելու հարցում ոստիկանների հետ բանակցություն պետք է վարի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: 23. 42 Հասնելով Խորենացի փողոց՝ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց չհեռանալ՝ մի քանի կարևոր քայլ ունեն կատարելու: Կազմակերպիչներն այս պահին բանակցում են: xorhrd 23. 28 Ժողովուրդը, հասնելով ՊՊԾ գնդին հնարավորինս մոտ տարածք, բացականչություններով ու վանկարկումներով ողջունեց ՊՊԾ գնդում գտնվողներին ու շարժվեց դեպի Խորենացի փողոց: 23. 20 ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են լսվում։ Ասում են՝ օդ կրակելով Սասնա ծռերը ողջունում են երթի մասնակիցներին։ 23. 15 Երթին են միացել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, որոնց շարքում է Նիկոլ Փաշինյանը; «Ընդհանուր պրոցեսին օգնելու համար հնարավորը կանենք, բայց հարթակում չենք լինի»,- ասաց նա  Ազատություն ՌԿ հետ զրույցում: «Ընկալումների սկզբունքային տարբերություններ կան, մենք ոչ բռնի քաղաքական պայքար ենք ընդունում, մենք բաց ձեռքերի սիմվոլիկայով էինք հանդես գալիս, բայց հիմա սիմվոլիկայի փոփոխություն է նկատվում՝ բռունցք: Մոտեցումների խնդիր կա. առաջինը՝ պայքարի մեթոդի, բովանդակության հետ է կապված, երկրորդ՝ հայտարարություններ, որոնք հակասություններ են հարուցում: Արդյունավետ մասնակցության միջոցը հիմա սա է՝ ես եկել եմ, որպեսզի պահանջեմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: 23.00 Երթը հասել է Հանրապետության հրապարակ։ Ցուցարարները սուլեցին Մելիք-Ադամյան փողոցում, ուր տեղակայված է ՀՀԿ գրասենյակը: Ապա շարվեցին հետ՝ Խորենացի փողոց: 22.00 Մինչ շարունակվում  է երթը, Խորենացիում փոխվեց ոստիկանական հերթափոխը։  Այստեղ մոտ 100 հոգի է մնացել։ 21. 40 Սկսվում է երթ, որ անցնելու է կենտրոնական փողոցներով եւ  ավարտվելու է նորից Խորենացու փողոցում։ Մարդիկ քայլում են՝ «Սասնա ծռերի»  լուսանկարները պարզած։ https://youtu.be/9IWYfuXacSQ 21.30 Ազատամարտիկ խաչատուր խաչատրյանն իր խոսքում նշեց հետևյալը. «կեղծիքներով իշխանության եկած  Սերժ Սարգսյանին  հարց եմ տալիս, պրն Սարգսյան էս հողի վրա քանի թագավոր է եկել ու անցել, բայց նրանցից ոչ մեկը այնքան վնաս չի տվել, որքան դուք այս 25 տարվա ընթացքում, բոլոր ազգադավներիդ ապիկարներիդ, կեղծարարներիդ ազգը կերակրել է, դուք հիմա ազատարարներին ուզում եք սովահար անե՞լ»։ https://youtu.be/0yz8sWXejrg 21.20   Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց «Սասնա ծռերի» պահանջները. «Քաղբանտարկյալների ազատ արձակում, Հայաստանի ինքնիշխանության վերականգնում, ազատագրված տարածքները վերադարձման ենթակա չեն, վստահության կառավարության ձեւավորում,  արտահերթ ընտրություններ եւ Սերժ Սարգսյանի հրաժարական»։  21. 10 «Սասնա ծռեր»-ն ամուսնացել են իրենց զենքի հետ, եւ նրանց անհնար է վախեցնել սոված թողնելով,- հայտարարեց «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ  Լեւոն Բարսեղյանը։ Նա հասկացել է, որ ՊՊԾ գնդում գտնվողները իրենց որոշումը կայացրել են , «ազատագրվել են » եւ այլեւս ոչինչ նրանց չի վախեցնում։ Իշխանությունը նրանց համարում է հանցագործ,  բայց նույնիսկ եթե այդպես է, ուրեմն պիտի «բանտի բաժին հացը տա», իսկ եթե չի տալիս, ուրեմն  խոշտանգում է,-  բացատրում է նա, իսկ նման պարագայում հանրությունը հնարավորություն է ստանում վերջ տալ այդ խոշտանգմանը։ Լեւոն   Բարսեղյանը կոչ է անում Խորենացիում գտնվողներին պայքարել եւ հասնել նրան, որ  լուծվեն «Սասնա ծռերի» սննդի, ջրի , բուժօգնության հարցերը։   Միակ լուծումն այս իրավիճակում  բանակցություններն են, իսկ փոփոխությունների բանալին՝  «երկիրը անարդարից արդար  դարձնելը»։ https://www.youtube.com/watch?v=99fQzB_oBhQ 20.50  Ալեք Ենիգոմշյանը ժողովրդին փոխանցեց տղաների ողջույնը և հայտնեց, որ արդեն 48 ժամ է նրանք զրկված են էլեկտրաէներգիայից, սննդից  բուժծառայությունից և կապից։ Չնայած երեկ հայտարարվեց որ առկա է նոր բանագնաց, սակայն մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, ասաց Ալեք Ենիգոմշյանը։ Ենիգոմշյանը ևս մի տեղեկություն հայտնեց՝ «Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ»։ 20.40 Մի քանի ժամ առաջ ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ  Սյուզան Սիմոնյանը։ Այս մասին տեղեկացրեց Ալեք Ենիգոմշյանը՝  հավելելով, որ  վերջինս ունի առողջական խնդիրներ ունի։ https://youtu.be/I0NoThMS1n4 20.30  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաքի սկզբում տեղեկացրեց, որ «ՊՊԾ գնդի վերևում թռչող ուղղաթիռներն ըստ որոշ տեղեկության՝ ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս։ Բացի այդ, ևս մի տեղեկություն է սպրդել, իբրև թե Կադիրովը , Հայաստան տղաների դեմ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել» Իշխանություններն ըստ Արմեն Մարտիրոսյանի, «պարտավոր են հրապարակային հայտարարություն անել, որ ՀՀ-ում որևէ օտար ռազմական տեխնիկա, որևէ օտար զինվոր, որևէ օտար վարձկան չի լինելու, չի օգտագործվելու մեր ապստամբ ազատամարտիկների և մեր ժողովրդի դեմ«։ https://youtu.be/mo0tG0UEHEI 19.40 Ոստիկաների ակտիվություն է նկատվում։ Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքների 9-րդ օրն է այսօր։ Ոստիկանները սովորականի նման զինված են զրահաբաճկոններով, սաղավարտներով ու մահակներով։ Հիշեցնենք, որ 20.00-ին այստեղ հավաք է նախատեսված։ https://youtu.be/D7i7OI21BSU ........................ Երևանի Խորենացու փողոցում՝ ՊՊԾ գնդի վերեւում, ռազմական երկու ուղղաթիռներ մոտ 10 րոպե  պտույտներ կատարեցին: https://www.youtube.com/watch?v=UfHJe3BusEY