Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեծ սկանդալը Ռիո-2016-ում

Սպորտ
sport-rio-1

2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում առաջին լուրջ սկանդալն է հասունանում: Ինչպես տեղեկացնում է Sydney Morning Herald թերթը, Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն իր երկրի մարզիկներին արգելել է ապրել Ռիոյի օլիմպիական ավանում: «Ավանում շատ խնդիրներ կան: Նորմալ չեն գործում սանհանգույցները, էլեկտրալարերը մեկուսացված չեն, թույլ է լուսավորությունը շենքերի միջանցքներում, սենյակների հատակները մաքրման կարիք ունեն: Մենք թեսթավորում ենք անցկացրել եւ մի քանի սենյակներում միանգամից բացել ենք ջրի բոլոր ծորակները: Արդյունքում, սանհանգույցը չի դիմացել եւ ջուրը հոսել է դեպի պատերը», - հայտարարել է Ավստրալիայի օլիմպիական պատվիրակության ղեկավար Կիտի Չիլերը: Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, օլիմպիական ավանի հետ կապված դժգոհություններ ունեն նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի օլիմպիական պատվիրակությունների ղեկավարները: