Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը  փորձում է սնունդ փոխանցել ՊՊԾ

Հասարակություն
Untitled-5

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ կանանցով ցանկանում են սնունդ փոխանցել ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին:  «Սնունդը քիչ է, միայն ջրի պաշարներն են շատ: Այդ հարցով ենք եկել, տեսնենք ինչ են պատասխանում: Եթե ասեն այո, հենց հիմա կգնանք խանութից կբերենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Արդեն երկու օր է «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սննդից, իսկ գիշերվանից նաեւ հեռախոսակապից: Ոչ մեկը պատասխան չտվեց Զարուհի Փոստանջանին: Իսկ Ժառանգության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ գրել է, որ  Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի մյուս անդամների հետ մտել են Միջազգային Կարմիր խաչի գրասենյակ, որպեսզի քննարկեն «Սասնա Ծռեր» խմբի  սննդի, բժշկական եւ այլ հարցեր: