Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստի աշխարհում». Ռ. Կարապետյանի հոբելյանական ցուցահանդեսը

Մշակույթ
SARQAC

Օգոստոսի 6-12-ը Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այցելուները հնարավորություն կունենան ականատես լինելու «Արվեստի աշխարհում» հոբելյանական ցուցահանդեսին, որը նվիրված է լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 80 և գործունեության 60-ամյակին։ Առաջին մասնագիտությամբ ռեժիսորը գործունեությունն սկսել է «Ավանգարդ» երիտասարդական թերթում։ Որպես պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող աշխատել է «Երեկոյան Երևան» և «Հայրենիքի Ձայն» թերթերում, 1996-2006թթ. եղել է «Արմենպրես»-ի արտահաստիքային սեփական թղթակիցը՝ Նյու Յորքում։ Ռոբերտ Կարապետյանի լուսանկարչական արվեստում իրենց արժեքավոր տեղն են գրավում հայ անվանի գրողների, նկարիչների, քանդակագործների, կոմպոզիտորների, ինչպես նաև հայ թատրոնի և օպերայի դերասանների դիմանկարներ, մանկական և բնապատկերների լուսանկարներ։ Այժմ նրա հոդվածներն ու լուսանկարային ռեպորտաժները պարբերաբար տպագրվում են Երևանի, Նյու Յորքի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Լիբանանի հայկական թերթերում և ամսագրերում՝ հասարակական հիմունքներով։ Սպասվելիք ցուցահանդեսն առաջինը չէ. Ռոբերտ Կարապետյանը լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Ստորև՝ հեղինակի լուսանկարներից demirchyan ARVEST))