Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդի հարցով դիմող կողմերից մեկը պետք է լինի իշխանությունը. Կարմիր խաչ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ppc5-1

«Սասնա ծռեր» խմբավորման տղաների սննդի հարցի լուծման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը հնարավոր է երկկողմանի խնդրանքի պարագայում միայն. դիմող կողմերից մեկը պետք է լինի իշխանությունը. Այս մասին «Ա1+»-ին ասաց Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը դեռևս հուլիսի 21-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով լուծել «Սասնա ծռեր» խմբավորման տղաների սննդի հարցը։ Ինչպես հայտնի է, այդ օրը՝  առանց միջազգային կոմիտեի միջնորդության, խնդիրը լուծվել է։ «Այսօր արդեն ոչ մեկն այս խնդրով Կարմիր խաչ չի դիմել, ինչն իրավասություն չի տալիս կոմիտեին զբաղվել այս հարցով»,-նշեց  Զառա Ամատունին։ Հիշեցնենք, արդեն երրորդ օրն է, ինչ ՊՊԾ գնդի տարածքում անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին՝ խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության: Այս մասին ասվում է Համակարգող Խորհրդի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ. «Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը: Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը»: