Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր են «Սասնա ծռեր»-ի անդամները

Քաղաքականություն
ppc1

Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ ըստ ոստիկանության տվյալների 1. Պավլիկ Մանուկյան 2. Տիգրան Մանուկյան 3. Գագիկ Եղիազարյան 4. Արեգ Կյուրեղյան 5. Արամ Հակոբյան 6. Արմեն Լամբարյան 7. Սմբատ Բարսեղյան 8. Էդվարդ Գրիգորյան 9. Արմեն Բիլյան 10. Վարուժան Ավետիսյան 11. Մխիթար Ավետիսյան 12. Աշոտ Պետրոսյան 13. Թորոս Թորոսյան 14. Վարդան Գերավետյան 15. Գևորկ Իրիցյան 16. Սեդրակ Նազարյան 17. Արայիկ Խանդոյան 18. Սերգեյ Կյուրեղյան 19. Մարտիրոս Հակոբյան 20. Արթուր Սողոմոնյան 21. Հովհաննես Հարությունյան 22. Հովհաննես Վարդանյան 23. Ռուբեն Գրիգորյան 24. Արայիկ Հակոբյան 25. Արթուր Մելքոնյան 26. Էդգար Սողոմոնյան 27. Գևորգ Մելքոնյան 28. Գառնիկ Հովակիմյան 29.Արամ Մանուկյան (Պավլիկ Մանուկյանի որդին) 30. Տիգրան Սարգսյան Ոստիկանության տեսանյութում նաև խմբի անդամների մասին ասվում է.  «Զինված ուժերում ծառայել եւ ազատամարտին մասնակցել են միայն տասը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճառով՝ ընդհուպ, նյարդային հիվանդության հոդվածով զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք»: Այս առնչությամբ քիչ առաջ Խորենացի փողոցում հրավիրված ասուլիսին Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Ոստիկանությունը շատ բան կարող է ասել՝ ասացին, որ մի տղայի խաբելով են բերել, բայց դուք ինքներդ տեսաք ուղիղ եթերում, որ այդպես չէ։ Նման հոգեբանական քարոզչությունը զարմանալի չէ։ Այնտեղ կան մեծ թվով երիտասարդներ, որ ազատամարտի ժամանակ ծնված չէին, անհեթեթություն է ասել, որ բոլորը ազատամարտիկ չեն։ Սա ցույց է տալիս, որ նոր սերունդը պահանջատեր է»։ Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ տղաների մի մասն էլ արցախյան վերջին պատերազմին է մասնակցել. «Կեղծ, ստոր քարոզչական ձև է. բոլորս գիտենք, թե որտեղ են թմրամոլները՝ Բաղրամյան 26-ում ու ոստիկանությունում»։