Ուղղաթիռ երկնքում. իրավիճակը կեսգիշերից հետո (թարմացվող) (տեսանյութ)
09:00 Մերթ ընդ մերթ տարածքից լսվում են հատուկենտ կրակոցներ, սակայն պարզ չէ, թե որ կողմից: Ընդհանուր իրավիճակը հանգիստ է:
08:19 ՊՊԾ գնդի վերեւում քիչ առաջ հայտնվեց ուղղաթիռ, որը պտույտ գործեց եւ հեռացավ:
https://youtu.be/Tb-_3NamnUY
o8:05 Արդեն 9-րդ օրն է, ինչ Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը շրջափակման մեջ է:
Փողոցն այս պահին եւ ամբողջ գիշեր խաղաղ է եւ միայն քիչ թվով ոստիկաններ են հերթապահում:
Հիշեցնենք` երեկ գիշերը «Սասնա ծռեր» խումբը ոստիկանական ավտոմեքենա էր հրդեհել` դրանով արտահայտելով իր բողոքը` ՊՊԾ գնդի ներսում անջատված էլեկտրականության, բուժսպասարկման և սնունդ չլինելու փաստի դեմ:
04:44 Տարածքում այս պահին համարյա դատարկ է, երբեմն մարդիկ՝ մեկ-երկու հոգի, գալիս- ացնում են: Ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
01;44 Քիչ առաջ ՊՊԾ գնդի՝ ոստիկանության կողմից պահպանվող տարածք է մտել և դուրս եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
00:5o Քիչ առաջ Խորենացի փողոցից հեռացան բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, այդ թվում մի քանի ավտոբուս:
Հեռացան նաև հատուկ նշանակության ոստիկանները: Այս պահին հերթապահում են փոքր թվով ոստիկաններ:
https://youtu.be/foaoUa9FQG0
00. 00 Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում հանգիստ է: Մարդկանց թիվը նվազել է: