Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են ապստամբները այրել մեքենա, չեզոքացրել ԱԹՍ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
NVbIOZ4aPwo

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը: Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ: Ապստամբներից Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին ասել է, որ այդ քայլին գնացել են ի նշան բողոքի:«Այո, մեքենան հրդեհել ենք, ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա: Մեր տարածքում գտնվող մեքենա էր, տարանք կանգնեցրեցինք իրենց դիրքերից 15 մետր հեռավորության վրա ու այրեցինք: Բացի այդ, անօդաչու թռչող սարք ենք վայր գցել: Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:Նա նշեց, որ մեքենան մոտ մեկ ժամ առաջ են այրել, հիմա էլ դեռ շարունակվում է այրվել: Դրանից հետո ոստիկանությունը անօդաչու թռչող սարք է ուղարկել ՊՊԾ գնդի տարածքը դիտարկելու համար: «Մեր հերոսներից Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը: Փոքր սարք էր, իհարկե, դիտարկող սարք էր»,- ասել է նա:

88-2016-07-24 23.12ֆցհ