Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշները Եվրոպայի առաջնությունից կվերադառնան 5 մեդալով

Սպորտ
amo

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ըմբիշները նվաճեցին 5 մեդալ: 54 կգ քաշային կարգային Շանթ Խաչատրյանը եւ 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթելով իրենց բոլոր մրցակցիներին, գրավեցին առաջին տեղը եւ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: 50 կգ քաշային Սամվել Գրիգորյանը գրավեց 2-րդ, իսկ Արթուր Գալստյանը՝ 3-րդ տեղը: Արծաթե մեդալով բավարարվեց նաեւ 69 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը, քանի որ եզրափակիչում նա պարտվել էր իր թիմակից Մալխաս Ամոյանին: