Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Վառվել է ոստիկանական «Գազել». Ա. Ենիգոմշյան. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
0XtSOehx9bQ

21.39  Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց,ո ր ՊՊԾ գնդի տարածքի մոտ վառվել է ոստիկանական մի «Գազել» ՝ ի նշան բողոքի։ Ըստ նրա՝ ՊՊԾ գնդում գտնվող վիրավորին բուժօգնություն չի ցուցաբերվում։ 22 ժամ է ՝ սնունդ չի տրամադրվում «Սասնա ծռերին», հոսանք չկա։ Նրա ելույթով ավարտվեց հավաքը։ Տեղեկացվեց, որ կրկին հավաքվելու են Խորենացի փողոցում՝ ժամը 20-ին։   https://youtu.be/NVbIOZ4aPwo https://youtu.be/0XtSOehx9bQ 21.30 ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հորդորով եւ առաջնորդությամբ ներկաները երգեցին՝ «Մենք բանտված ենք, աքսորված ենք, բայց, երկիր, դու ազատ կլինես...»: Սարի թաղից մի խումբ քաղաքացիներ միացան Խորենացու փողոցում գտնվողներին։ 21.15 Մի խումբ երիտասարդներ «Ա1+»-ին տեղեկացրին, որ քիչ առաջ Սարի թաղից բերման են ենթարկել իրենց ընկերոջը՝ Տիգրան Ավագյանին։ Նրանք այդ համարում են «առեւանգում, քանի որ  քաղաքացիական հագուստով  մի քանի անձ առավոտից հետեւել են իրենց , եւ քիչ առաջ խցկել են իրենց ընկերոջը մեքենան եւ տարել»։ https://youtu.be/y_0HtDv8ET4 21.00  Հանրահավաքը  վարող  ՀՀ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը  հայտարարեց, որ Սարի թաղում ցույց է ՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» պահանջների։ https://youtu.be/4_mXew18XK0 20.55  Մհեր Մկրտչյանի այրին, Թամարա Հովհաննիսյանը դիմեց ոստիկաններին՝ « իրենց գժուկ ոստիկանապետով», որ իրենք պետք է լինեն ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության կողքին, ժողովրդի կողքին: -Ես ուզում եմ ասել բանակին, որ իրենք, իրենց հրամանատարներով հանդերձ, պիտի լինեն, ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության կողքին և հայ ժողովրդի կողքին, սա է իրենց առաքելությունը, ոչ թե մի մարդու պաշտպանելը: 20. 50 Հավաքում ելույթ ունեցողներից մեկը կոչ արեց ձեռքերը բարձրացնելիս բռունցք արած բարձրացնել: 20.40 Խորենացու փողոցը բազմամարդ է։ Սկսվել է ելույթներին հատկացված հատվածը։ 20. 15 «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը ցավ է ապրում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունից, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ։ Նրան նաեւ զարմացնում է՝ ինչու Բալասանյանը ասաց, թե Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչը հետագայում պարզվեց իրականության հետ կապ չունի։ Ըստ նրա՝ միջնորդը  պարտավոր է միայն փոխանցել բանակցողների խոսքը, ոչ ավելին։ Ընդհանրապես՝ Դավիթ Սանասարյանը գտնում է, որ քաղաքական գործընթաց է սկսված, եւ քանի որ «Սասնա ծռեր»-ը կարմիր գծից այն կողմ են, օրինակ՝ ինքը պարտավոր է հարգել նրանց որոշումը՝ տարբեր հարցերի վերաբերյալ։ https://youtu.be/H4LwQQQiV9g   19.40. Հենց այս պահին ոստիկանության ներքին ստորաբաժանումները կահավորվում են համապատասխան պաշտպանիչ վահաններով եւ մահակներով եւ շարժվում Խորենացի փողոցի բաժանարար գիծ: Նրանց վարքն առայժմ ագրեսիվ  եւ հարձակողական չէ։ xorenatsi 4xorenatsi 2   https://youtu.be/bieauY37Bfo