Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտառոց երեւույթ Հայրիկյանի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Paruyr-Hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Խորենացի փողոցում «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ համոզմունք հայտնեց, որ նման իրավիճակներում ժողովուրդը երբեք չի ինքնակազմակերպվում: Ըստ նրա՝ մարդկության պատմության մեջ երբևէ այդպիսի բան չի եղել, այլ միշտ լինում են նախաձեռնողներ: «Եթե լուրջ գործընթաց է՝ մանավանդ համազգային ընդգրկմամբ, անպայման, ասպարեզ են դուրս գալիս նախ պատասխանատուներ, ապա նաև կազմակերպիչներ: Այստեղ եկող բոլորի նպատակն այդ էր՝ թույլ չտալ, որպեսզի արյունահեղություն լինի: Երեկ Նիկոլ Փաշինյանը փորձեց կազմակերպական զարգացման տանել, որը ես ողջունում եմ: Ճիշտ է՝ նրան քննադատում են, որ նա անձնական նկատառումներ ունի և այլն, բայց ես կարծում եմ, որ նա այդ բարդույթներից  կարող է բարձր կանգնել»,-նշեց Պարույր Հայրիկյանը: Վերջինս նաև ասաց, որ  իր համար արտառոց էր և անհասկանալի  այն, որ քաղաքացիներից  ոմանք դիմել են իրեն հարցադրումով, թե ինչու ինքը չի եկել այստեղ և Հայրիկյանի բառերով՝ ինչու այդ ամենի ղեկը իր ձեռքը չի վերցրել: «Ես երբեք ալիքի վրա չեմ թռել, հակառակը՝ ալիք ստեղծել եմ, բայց պատասխանատվության բաժինը որ գա, ցանկացած քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի իր բաժինը վերցնել»,-ասաց նա ու այս  համատեքստում հավելեց. «Երբ շարժում կառաջանա, իսկապես նպատակաուղղված շարժում, բնականաբար, ըստ այդ շարժման նպատակադրումների և նաև գաղափարախոսության սկզբունքների, դրանք իրենց հարազատ համարող մարդկանց մեջ աստիճանաբար կարող է գոյանալ կամ խմբակային կամ անհատական պատասխանատվության  ինչ-որ միավոր»,-ասաց նա։