Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ գործիչներ են պետք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Saroyan

Նոր քաղաքական մշակույթի ժամանակը եկել է: Մեր քաղաքական մշակույթում կան այնպիսի արատներ,  որոնք թույլ չեն տալիս որևէ հաղթանակ արձանագրվի»,-Խորենացի փողոցում իր ելույթում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը: Վերջինս թվարկեց մի քանի հանգամանքներ, որոնք ըստ նրա՝ պայքարի ժամանակ անհրաժեշտ են ՝ հաջողության հասնելու  համար: «Առաջին հերթին կուսակցական պայքարը պետք է դուրս գա քաղաքական հարաբերությունների մշակույթի մեջից: Ցանկացած կուսակցություն ներկայացնում է որոշակի խումբ, որը ունի ծրագիր և նպատակ: Պատկերացրեք, թե քանի կուսակցություն կա Հայաստանում , ամեն մեկն իր կլանային, խմբային շահերից ելնելով՝ ցանկացած պահի ուզում է խանգարել մյուս կուսակցությանը  և այդպես էլ ոչ մի արդյունքի չենք հասնում»,-համոզմունք հայտնեց նա: Սարո Սարոյանի խոսքերով՝  բոլոր պայքարների ժամանակ, եթե կուսակցություններն   իրենց կուսակցական դրոշները պետք է բարձրացնեն, ուրեմն դա պարտության տանող ճանապարհ է, իսկ  դրանից պետք է հրաժարվել: Նա վստահ է, որ վերջին տարիներին այն  պայքարները, որոնք հաղթանակ են արձանագրել, դրանք եղել են միմիայն  քաղաքացիական պայքարները և ոչ մի կուսակցական պայքար մինչև հիմա հաղթանակ չի արձանագրել: «Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ գործիչներ են պետք: Մենք բոլորս համախմբվելու խնդիր ունենք, իսկ այդ համախմբումն առանձին շահերով չի կարող լինել: Այս սկզբունքը պետք է պահել»,-եզրափակեց  Սարո Սարոյանը: