Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Պողոսյանը պետք է համոզեր «Սասնա ծռերին» զենքերը վայր դնել (տեսանյութ)

Քաղաքականություն
poxosyan

Եթե ուզում ենք արյունահեղությունը կանխենք, դժգոհությունները փարատվեն, պետք է դուրս գալ տներից ու սկսել ՀՀ վերականգնման գործընթացը: Խորենացի փողոցում հավաքվածներին հորդորեց Սփյուռքում ծնված, Ալեք Ենիգոմշյանի զինակից ընկեր Անդրանիկ Պողոսյանը, որին իշխանությունները թույլատրել էին այսօր լրագրողների հետ մուտք գործել ՊՊԾ գունդ, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի տղաներին համոզեր՝ վայր դնել զենքերը: Մինչդեռ պարոն Պողոսյանը հայտարարեց, որ իր կյանքը ոչ նախկինում, ոչ էլ այժմ, ոչ մի արժեք չունի, քանի դեռ վտանգված է հայրենիքը, եւ, իր կարծիքով. «Այս օրերին մտածում էի, որպեսզի այդ տղաների գլխից մի մազ չպակասի, իրոք, պետք է միջնորդել, այլընտրանք գտնել, որ առանց արյունահեղության դուրս գալ այս իրավիճակից: Իսկապես առաջին պահերին ես հորդորում էի տղաներին, այլընտրանքներ գտնել, բայց տեսնելով այդ տղաների կամքը՝ ես սկսել եմ փոքրանալ նրանց կամքի առաջ, մանավանդ, երբ հիշեցրին իմ անցյալը»: