Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ենիգոմշյան. Ժիրայր Սեֆիլյանի խոսքը ճիշտ չի ներկայացվել (տեսանյութ)

Քաղաքականություն
3VHD31ZCmRg

21.40 1990-95թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, որը երկար տարիներ լռություն էր պահպանում, ելույթ ունեցավ Խորենացու փողոցում։ Նա հայտարարեց, որ որեւէ մեկը չվախեցնի, թե եթե իրենք չլինեն՝ գալու է պատերազմի կուսակցությունը։ Նա ընթերցեց հայտարարություն, որով կոչ է արվում ազատ արձակել քաղաքական հայացքների համար բոլոր դատապարտվածներին եւ միանում են «Սասնա ծռերի» պահանջներին։ 21 .25 Ներկա ռեժիմը էլ չգիտի ինչ քայլերի դիմի, որ սասանի ընդդիմությանը եւ դիմում է ստի քաղաքականությանը,- հայտարարեց  Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Դրանցից մեկը նա համարում է հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է  զենքերը վայր դնել։ Գլուխգործոցը, սակայն, նա համարում է  ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Վալերի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սարգսյանի հրաժարականն այլեւս   չի պահանջում։ «Ես էլ  եմ այնտեղ եղել եւ այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է» ,- նշեց նա։ Ըստ նրա՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Նա իրավապահներին առաջարկեց՝ հնարավորություն ընձեռնել, որպեսզի հեռախոսով այդ մասին Սեֆիլյանը հայտարարություն անի։ Բացի այդ նա տեղեկացրեց, որ առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին  համակարգող մարմնի մաս կազմել, բայց վերջինս, ցավոք, հրաժարվել է։ Ալեք Ենիգոմշյանը նաեւ անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, թե միակ ընդդիմադիրն իրենց կուսակցությունն է։ Նա, իհարկե, իրավունք ունի, նման հայտարարություն անելու, բայց սա այդ հարթակը չէ,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը՝ շեշտելով, որ  Համակարգող մարմնի կազմում Փաշինյանի տեղը մնում է թափուր։ 21.15 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,ո ր չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքական սկզբունքներից։ Նա արձագանքում էր «Սասնա ծռերի» խմբի անդամների հայտարարություններին՝  համարելով, որ դրանից հետո իր ներկայությունն հարթակում ավելորդ է։ «Հայաստանի հանրապետությունում կա մեկ ընդդիմություն, եւ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»,- ասաց նա՝ պնդելով, որ իրենք կուլիսային կուսակցություն չեն եւ իրենց պահանջը մնում է  Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 20.00 Խորենացի փողոց եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր զինակիցների հետ։ Փողոցը կամաց-կամաց  դառնում է մարդաշատ։  Այստեղ երեկ հայտարարվել էր կամարտահայտման ժամ։ Ինչպես բացատրել էր Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիները ժամը 20-22-ը ժամանակահատվածում կարող են հավաքվել այնտեղ եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ կապված։