Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց պայմանի հանձնվողներին կտտանքներ են սպասվում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Apres-nkar

Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկ Ապրես Զոհրաբյանը չի ցանկանում խորհուրդ տալ «Սասնա Ծռեր խմբի անդամներին՝ հետագա գործողությունների հետ կապված. «Ինչ որոշում էլ նրանք կայացնեն՝ այս պահին կլինի ամենաճիշտը։ Ճիշտ էլ չի խորհուրդ տալ. իրենք լրիվ առողջ, բանական տղաներ են»։ Ապրես Զոհրաբյանը չի կարծում, որ ապստամբներն առանց որևէ պայմանների կատարման կհանձնվեն. «Եթե հանձնվեն, կկատարվի այն, ինչ որ կատարվում է Հայաստանի բանտերում՝ կտտանքներ և այլն։ Առանց պայմանների կատարման հանձնվելու դեպքում նման սցենարն անխուսափելի է»։ Ըստ ազատամարտիկի՝ խմբավորման անդամները պետք է շարունակեն պայքարը. «Եթե արդեն բարձրացվել է այդ դրոշը, ապա պետք է այն պահպանվի»,- հավելեց նա։