Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Ժիրայր Սեֆիլյանը գա ասի զենքերը վայր դրեք, մենք անում ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrajarakan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամները քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց՝ գնդի տարածքում։ Հարցին՝ կոչը ո՞ւմ է ուղղված, նրանցից մեկը նշեց. «Բոլորին, ամբողջ հայ ժողովրդին»։ Խմբի անդամները շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը։ Ըստ ապստամբների՝ ընդամենը Վիտալի Բալասանյանի պնդումն է այն հայտարարությունը, թե իրենք հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց. «Ժամանակ տվեք կողմնորոշվի Վիտալի Բալասանյանը։ Եթե Վիտալի Բալասանյանը կարող է մեկի անունը տալ, որ հրաժարվել է այդ պահանջից, կանչեք թող տա»,- խմբի անդամը դիմեց լրագրողներին։ Խմբի անդամները հայտարարում են՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը գա գնդի տարածք ու ասի զենքը վայր դրեք, իրենք կկատարեն դա. «Եթե Ժիրայր Սեֆիլյանը գա այստեղ, ասի զենքերը վայր դրեք, մենք անում ենք»։ Ըստ նրանց՝ իրենք կբավարարվեն միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով. «Հովիկ Աբրահամյանը ո՞վ ա, Գալուստ Սահակյանը ո՞վ ա»։