Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն այսօրվանից պատվիրակներ կունենա Ռիո-2016-ում

Սպորտ
sss

Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն այսօր Երեւան – Դոհա - Ռիո դե Ժանեյրո չվերթով մեկնել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Դերենիկ Գաբրիելյանին, որը 5-րդն անգամ է գլխավորում է մեր օլիմպիական պատվիրակությունը, Ռիոյում կօգնեն ՀԱՕԿ-ի ադմինիստրատիվ աշխատակիցներ Անժելա Միրզոյանն ու Գոհար Հովհաննիսյանը: «Թվում է պատվիրակության ղեկավար լինելը հեշտ է: Դա այդքան էլ այդպես չէ: Երբ կհասնենք մրցատեղի, շատ հարցեր պետք է կարգավորենք՝ սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սնունդով, տրանսպորտով եւ այլ տնտեսական մանրուքներով», - մեկնելուց առաջ ՀԱՕԿ-ի կայքէջին ասել է նա: Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-21-ը, որին կմասնակցեն աշխարհի 205 երկրների մոտ 10.500 մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը խաղերին կներկայանա 33 մարզիկներով: