Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօրվա պրոցեսը լեգիտիմ է». քաղաքագետ

Քաղաքականություն
NKArr

«Դե մի 15 տարի կտան, սանկցիաները չեմ նայել։ Իմ համար կարևորը հանցադեպերի բնույթն է , իսկ սրանք անվտանգության բաժնում սահմանված հանցագործություններ են»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Արա Ղազարյանի ուսումնասիրմամբ ՝մինչ այժմ որքանով որ տեղյակ է մամուլից, ՊՊԾ գնդի գրավման հանցադեպերն են շենք-շինություն գրավելը, պատանդ վերցնելը, ազատությունից զրկելը, մահ պատճառելը (հաշվի առնելով անմեղության կանխավարկածը չի օգտագործվում սպանություն եզրույթը), առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապօրինի զենք-զինամթերք պահելը. «Մեկի համար ահաբեկիչ, մյուսի համար ազատության մարտիկ։ Մենք չունենք ահաբեկչության միասնական ձևակերպում, ունենք 217 հոդվածը, որը 2014-ին  ձևափոխվել է։ Մինչ ձևափոխվելը սա կհամարվեր ահաբեկչություն»։ Արա Ղազարյանը փաստում է՝ միջազգային իրավունքը զարգանում է այն ուղղությամբ, որ ցանկացած անձի՝ ընդ որում պետական մարմինների, պաշտոնատար անձանց,  ԱԺ պատգամավորների  դեմ ուղղված գործողությունները, որոնց  նպատակն է ահաբեկել բնակչությանը կամ ստիպելու պետությանը կատարել որոշակի քայլեր, համարվում է ահաբեկչություն։ Հայաստանում ահաբեկչությունը հստակ ձևակերպված չէ։ Իրավաբանը կարող է խոսել հանցադեպի մասին, բայց ոչ հանցակազմի. «Տեղի է ունեցել հանցագործություն, բայց չեմ կարող վերագրել ինչ-որ մեկին՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը»։ «Այսօրվա պրոցեսը լեգիտիմ է.  ում հետ խոսում եմ՝ լինի բանվոր, թե գիտնական, ասում են՝ էս տղերքը ճիշտ են»,- հայտարարում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ քաղաքագետի՝ ահաբեկչության օրինակ է այն, որ Հայաստանում ընտրությունները սպասվում են մյուս տարվա ապրիլին, և գրեթե ամեն օր մեզ ասում են, որ իշխող կուսակցությունը հաղթող դուրս կգա։ Նա տնտեսական ահաբեկչության օրինակ է համարում  այն, որ Հայաստանում  գազի գինը միջինից երկու անգամ թանկ. «Այս օրինակները նրա համար են, որ հասկանաք իրական ահաբեկչության ու այսօրվա իրավիճակի տարբերությունը»։ Ստեփան Գրիգորյանը կարդացել է մտավորականների նամակը՝ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, ու ապշել. «Ո ՞վ է գրել տեքստը, չգիտեմ։ Այնտեղ գրված է, որ տղաները սպանեցին գնդապետին, քննությունն անկացվե՞լ է, Հայաստանի դատախազությունը ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրե՞լ է, դատարանը որոշում ընդունե՞լ է»։ Քաղաքագետը, այս դեպքից հետո, ստիպված է զգուշացնել իշխանություններին, որ իրենց վարած քաղաքականությանն է բերում նման ծայրահեղ քայլերի։