Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշումը զինված խմբի անդամների պարտության մասին չի խոսում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
diana-nkar-armen-martirosyan

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի համարում, որ Մամուլի կենտրոն բացելու դիմաց պատանդներին բաց թողնելու  քայլը  զինված խմբի անդամների պարտության մասին է խոսում: «Այն անձը, ով ցանկանում է հայրենիքը փրկել, դրա համար նման ծայրահեղ քայլերի է դիմում, որը անընդհատ պայքարում է, չի կարող պարտվող լինել:  Ես միշտ համոզմունք եմ հայտնել, որ իրենց ըստ էության որեւէ բացասական գործողություն չեն անի ոստիկանների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ:  Համոզված եմ, որ որեւէ խնդիր չկա այս առումով: Ես նույնիսկ ասել եմ, որ եթե  նույնիսկ գործողություններ տեղի ունենան, ապա իրենք անպայման կամ իրենց ազատ կթողնեն:  Մամուլի հետ շփվելով իրենք փորձում  են իրենց գաղափարները տարածել եւ իրենց արդարությունը ապացուցել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:   Հիշեցնենք, արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Այս պահին պատանդների թիվը 2-ն է՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։