Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մամուլի հետ շփումը ավելի կարեւոր է, քան ջուրը եւ հացը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardan-Harutyunyan

Մամուլի հետ շփումը «Սասնա ծռեր» խմբին  հասարակության հետ շփվելու ուղիղ կապ կտա: «Ինչը կարծում եմ՝ նրանց համար ավելի կարեւոր է, քան ջուրը եւ հացը:  Այդ քայլը հնարավորություն է տալու զինված խմբին ուղղակի կապվել մամուլի հետ, ինչը վատ չէ, նույնիսկ լավ է, իսկ պատանդները տուն են գնալու, նույնպես լավ է»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Իսկ այս դեպքում ավելի հեշտ չի՞ լինի վնասազերծել զինված խմբին, հարցին իրավապաշտպանը նշեց, որ մարդիկ, ովքեր զինված մտել են այդ տարածք, նրանք իրենց աչքի առաջ ունեցել են խնդրի նման լուծումը: «Նրանց գերխնդիրը պատանդ վերցնելը եւ պատանդներին սպանելը չէ՝ ճանաչելով նրանց եւ տեղյակ լինելով նրանց վերջին շրջանի բոլոր հայտարարություններին »,- նշեց իրավապաշտպանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Ա1+»-ին փոխանցել է, որ բանակցությունների արդյունքում  որոշում է կայացվել նախ ազատ արձակել 2 պատանդ ոստիկանի, ապա գեներալին ու գնդապետին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:   Հիշեցնենք, արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Այս պահին պատանդների թիվը 2-ն է՝  ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։