Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 4:0 հաշվով հաղթեց Գերմանիայի 3-րդ թիմին

Սպորտ
sp

Սլովակիայում մեկնարկել է պատանիների շախմատային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը 1-ին տուրում մրցեց Գերմանիայի 3-րդ թիմի հետ: Մեր ընտրանու բոլոր չորս անդամներն էլ հաղթանակ տարան եւ պարզապես ջախջախեցին մրցակցին՝ 4:0: Այդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը հանդես եկավ այսպիսի կազմով՝ Հայկ Մարտիրոսյան, Արամ Հակոբյան, Դավիթ Միրզոյան, Արփինե Գրիգորյան: Այսօր նախատեսված 2-րդ տուրում մեր շախմատիստները ուժերը կչափեն Դանիայի իրենց հասակակիցների հետ, որոնք մեկնարկային խաղում նույն 4:0 հաշվով հաղթել են Սլովակիայի ակումբներից մեկին: