Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Փաստաբանների իրավունքները խոչընդոտվել են (տեսանյութ)

Հասարակություն
pastabanner-1

Երեւանյան վերջին իրադարձությունների ընթացքում խոչընդոտվել են նաեւ  փաստաբանների իրավունքները։ «Փաստաբան  Զարուհի Հայրապետյանը 4 ժամ սպասել է մինչեւ թույլ են տվել իր պաշտպանյալին հանդիպի, որովհետեւ ձերբակալել էին, բայց հանդիպելուց հետո էլ պարզվել էր, որ մինչ այդ, որպես վկա էին հարցաքննել:   Դա կարծես համատարած բնույթ է կրում, ինչը եւ փաստաբանի եւ վստահորդի, անձի իրավունքների կոպտագույն խախտում է»,- «Ա1+»-ին ասաց Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանը: Կարեն Մեժլումյանը հասկացել է փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու պատճառը. «Որովհետեւ բերման ենթարկվածին չեն կարող 3 ժամից ավել պահել, որպես վկա չեն կարող հարցաքննել  եւ ճնշումների արդյունքում ցուցմունքներ վերցնել»: Փաստաբան Արա Ղարագյոզյանի վստահորդը 15 ժամ գտնվել է անազատության մեջ՝ վկայի կարգավիճակում եւ նրանից  նույնիսկ հագուստներն  են ցանկացել առգրավվել, Եղել են դեպքեր, երբ մարդիկ  չեն իմացել, թե որտեղ է գտնվում իրենց հարազատը: Ոստիկանության  բաժանմունքի  դիմաց    3  ժամ սպասել է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Իսկ  14 ժամ  ոստիկանության բաժնում գտնվող նրա վստահորդին, որպես վկա, հարցաքննելուց հետո չեն թողել հեռանալ: Մանրամասները՝ տեսանյութում: