Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղնուկյանը չի աջակցել «Սասնա ծռերին». փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
IJHU5U9bNMc

«Նոր Հայաստան» շարժման անդամ Կարո Եղնուկյանի ձերբակալությունը որևէ հիմնավորում չունի,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Ըստ նրա՝ ԱԱԾ- ֊ն այս ընթացքում գաղտնալսել է Կարո Եղնուկյանի հեռախոսը, այդ կերպ իմանալով, որ վերջինս կապի մեջ է «Սասնա ծռեր» խմբի ապստամբների հետ և խոսակցություն է ունեցել Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինիս հետ քննարկել սննդի պակասի, կապին վերաբերող հարցեր։ Խոսել են նաև այս խնդիրները վերացնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, ԱԱԾ֊-ի համար հիմք է հանդիսացել կարծելու, թե վերջինս աջակցում է խմբին։ Հայրապետյանի պնդմամբ՝ աջակցելու ցանկությունը չի կարող ձերբակալման հիմք լինել։ Սպասվում է, որ այսօր որոշում կկայացվի Եղնուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Կարոն Եղնուկյանին ձերբակալել են  «Սասնա ծռեր» խմբին աջակցելու կասկածանքով, որի համար նրան սպառնում է  8-15 տարվա ազատազրկում։