Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը Խորենացի փողոցում (տեսանյութ)

Քաղաքականություն
13838601_1150923458304583_601987266_o

05:46  Գիշերը Խորենացի փողոցում  հանգիստ եւ խաղաղ է անցել, բախումներ չեն եղել: Մի խումբ  ցուցարարներ արևածագը դիմավորել են Խորենացի փողոցում: 04: 45 Խորենացի փողոցում իրավիճակը կեսգիշերն անց հանգիստ ու խաղաղ է:  Փողոցում առնավազն 2  տասնյակ ցուցարար կա: Հանգիստ վիճակը, մարդկանց սակավությունը  ամենայն հավանականությամբ  հետեւանք է այն բանի, որ  ՊՊԾ գունդը գրաված խմբի սննդի հարցը  կարգավորվել է: xorenaci 01:28 Խորենացու փողոցում ժողոցրդի թիվը պակասում է։ Փոխարենն ավելանում են կոնֆլիկտային իրավիճակները։ Քիչ առաջ ռուս լրագրողի հետ վճող մի տղամարդ, որը ներկայացավ որպես ղարաբաղցի տղա, մի տղամարդու ստիպում էր առանձնանալ, որպեսզի ասի, թե ինչն ինչոց է: 00. 42 Քիչ առաջ բղավոց լսվեց,  հավաքվածները մի պահ խուճապի մատնվեցին, մի մասն սկսեց փախչել Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ: Պարզվեց՝ մի քանի հոգի ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել ու սկսել վազել։ Այս պահին իրավիճակը հանգիստ է: 23: 50  Խորենացու փողոցում հավաքվածները  միկրոֆոնով փոխանցեցին , որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ Ոստկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է, որ ցուցարարների կողմից արված այն հայտարարությունը, թե օրվա ընթացքում Սարի թաղից առևանգվել են մոտ 20 երիտասարդների, չի համապատասխանում իրականությանը: Ներկաները  քննարկում էին գնալ ոստիկանության բաժիններ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: 23.00 Դավիթ Սանասարյանը հայտարարեց, --Մենք մեր միջոցով ճշտեցինք, որ սննդի հարցը լուծվում է: Մոտավորապես մի ժամ առաջ է լուծվել է այսօրվա սննդի հարցը: Այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հայտարեց «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս հայտարարեց նաև, որ  սննդի հարցով անձամբ զբաղվում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:       https://www.youtube.com/watch?v=uxF2Q63W6x4 22.20 Հավաքվածներից մեկն առաջարկեց  լսել ոստիկաններին, փորձել  երեք քայլ ետ գնալ ու տեսնել, թե ինչ կլինի։ Ցուցարարները չլսեցին կնոջը և տեղներից չեն շարժվում։ Ցուցարարների մեկ այլ պահանջը՝ կանչել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի նույնպես չի կատարվում։ Երբեմն-երբեմն հնչում են բնակչությանը ցուցարարներին միանալու կոչեր։ Առաջարկվում են նաև այլ ակցիաներ իրականացնել, օրինակ փակել այլ փողոցներ էլ։ 22.05 Ոստիկանությունն ընդհուպ մոտեցել է ցուցարարներին ու պահանջում նրանցից երեք քայլ ետ գնալ; Հավաքվածների է մեջ է հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը, որը ոստիկաններից պահաջում է կանչել բարձրաստիճան որևէ պաշտոնյայի, որպեսզի «Սասնա ծռերի» սննդի հարցով պայմանավորվեն։ Սակայն պատ կազմած ոստիկանները լռում են։ 21.45  «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ  Սանասարյանը փորձեց «լեզու գտնել»  ոստիկանական պատի հետ, որպեսզի գա որեւէ բարձրաստիճան ոստիկան՝ իրենց անհանգստացող հարցերին պատասխանելու համար։  Սակայն չհաջողվեց։ Իսկ իրեն ու Խորենացի փողոցում գտնվողներին անհանգստացող տեղեկատվությունն այն էր, որ երկու օր է ՊՊԾ շենքում գտնվողները  սնունդ չեն ստացել։ 21.10 5 օրվա ընթացքում առաջին անգամ Խորենացի փողոցում բարձրացվեց եռալուզու քաղաքական պաստառ «Սերժ Սարգսյան, հեռացիր» կարգախոսով nkar Իրավապահները երեկվա բախումների համար պետք է պատասխան տան 20.59 «Մոդուս վիվենդի» կազմակերպության կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշեց, որ այս հնարավորությունը այն բացառիկներից է, որից պետք է օգտվել,սակայն շտապեց ավելացնել՝ միայն առանց արյունահեղության։ Իրավապահներն ըստ նրա երեկվա բախումների համար պետք է պատասխանատվություն կրեն։ «Երեկվա սխալը նաև ցուցարարներինն էր» 20.25  Ապստամբ Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկը՝ Անի Նավասարդյանը նշեց, որ երեկվա բախումը սխալի արդյունք էր և այդ սխալն իրենց թույլ տվեցին ոչ միայն ոստիկանները, այլև իրենք՝ ցուցարարները։ Նա կոչ արեց հավաքվածներին շատ զգույշ լինել և չտրվել սադրանքների։ Ներկաները ամփոփում էին երեկվա իրադարձությունը։ Անի Նավասարդյանը հիշեցրեց 4 կետից կազմված պահաջը, որը երեկ կազմել էին հանրային քննարկման արդյունքում։ ani «Մենք չենք եկել բախումներ անելու համար, տղերքը էնտեղ սոված են» 20.16 «Մենք չենք եկել այստեղ բախումներ անելու, մեր հերոսներն այնտեղ սոված են, մենք այդ հարցը պետք է լուծենք։ Եթե ոստիկանները չեն մտածում իրենց ծառայակիցների մասին, ապա մենք մտածում ենք նաև նրանց մասին», ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա ներկայացրեց Միջազգային կարմիր խաչի և ՄԻՊ-ի հայտարարությունները «Սասնա ծռերին» սննդով ապահովելու մասին։ Untitled3 Եթե ես լինեի ղեկավարը, անպայման կխոսեի ժողովրդի հետ. Օսկանյան 19.45 Վարդան Օսկանյանը դեռ Խորենացի փողոցում է։ Նա հայտարարեց, որ եթե ինքը լիներ երկրի քաղաքական ղեկավարը,  ապա անպայման կխոսեր ժողովրդի հետ։ 19.15 «Համախմբում»  կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն եկել է Խորենացի փողոց, որպեսզի կանխի արյունահեղությունը. «Ես այս հարցի քաղաքական լուծումը տեսնում եմ , բայց իշխանության կամքը պետք է լինի»,- ասում է Օսկանյանը,  բայց հրաժարվում է բացատրել, թե ինչպես է պատկերացնում այդ լուծումը. «Ես մերժում եմ,  որ սա փակուղային վիճակ է: Պետք է լինի քաղաքական լուծում, բայց իրավական հետեւանքներով: Այստեղ հաղթող պարտվող չպիտի լինի, փոխզիջումներ պետք է լինեն՝ ավելի շատ իշխանության կողմից, որպեսզի հարցը լուծվի»: Ո՞ւր են իշխանությունները, հարցնում է Վարդան Օսկանյանն ու հավելում. «Վաչապետը մի  բան ասեց, բայց ավելի լավա չասեր: Իսկ եթե իշխանությունները ասում են չենք բանակցի տեռորիստների հետ,  ես հարց ունեմ իրանց, ուրեմն կարելի՞ է բանակցել  թուրքերի հետ, որ 1,5 մլն մարդ են սպանել,  ադրբեջանցիների հետ, որ մեր զինվորների գլուխն են կտրում, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղ են ազատագրել  չի  կարելի բանակցել»: Օսկանյանի այս խոսքից հետո, հավաքվածները ծափահարեցին: Վարդան օսկանյանը նշեց նաեւ, որ փորձելու է լուծել ապստամբների հացի խնդիրը: Օսկանյանի հետ Խորենացի փողոց էր եկել նաև «Համախմբում»-ի անդամ Անդրանիկ Մարգարյանը։ Նա նշեց, որ մեղավորներ ու անմեղներ, ընդդիմություն ու իշխանություն պետք չէ փնտրել. «Միանշանակ երկրում ստեղծված վիճակն է մեղավոր, պեսպրեդել վիճակը»։ cn110DBPYwE