Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով

Հասարակություն
12814330_1076112602451988_3398178394023421689_n

ՍԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրառում է արել. Ընկերներ ջան, ես հասկանում եմ, որ սրա ժամանակը չէ, բայց քանի որ ուժեղ շոգերի հետ կապված շատ են գրում, թե երբ է հովանալու, ասեմ որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով և արդեն կլինի նորմայի սահմաններում: Հիշեցնենք, որ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Մասնագետները խորհուրդ են տվել խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: