Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Նորքի բաժնից քաղաքացուն տեղափոխել են պատգարակով. ՄԻՊ-ն այստեղ է

Քաղաքականություն
cecvac

ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածներից մեկի ծնողը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ բաժնից հանել են մի հոգու՝ փորի վրա, պատգարակով՝ անշարժ պառկած ու  շտապ օգնության մեքենայով տեղափոխել են։ Շտապ օգնության աշխատակիցները հարցերին չեն պատասխանել։ Այս պահին ներսում է ՄԻՊ-ը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոլորն ազատ են արձակվել այստեղից։ Ոստիկանության շենքի մոտ հավաքված ծնողներից ոչ մեկը տեղեկություն չունի իրենց զավակներից, որոնք հիմա բաժանմունքում են, իրենց միայն լուրեր են հասել, որ իրենց երեխաներին ծեծում են։ Այստեղից ահազանգ է ստացել նաև ՀՔԱՎ-ը. ահազանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը գտնվում է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց, որտեղ կան բազմաթիվ ձերբակալված և բերման ենթարկված անձինք: Ահազանգած քաղաքացին ասել է  նաև. որ այստեղ կան ծեծի ենթարկված մարդիկ։ Լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից