Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախում. կան վիրավորներ. ժամանակագրություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
untitled111

23.42 Այստեղ են նաեւ մտավորականներ, որոնք կոչ են անում կենդանի պատ կազմել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ՝   հետագա բախումներից խուսափելու համար։ 23.15  Խորենացի փողոց են  եկել հոգեւոր այրեր, որոնք  խաղաղության կոչ արեցին. «Աստված կօգնի»։ Հրավառություն է կազմակերպվել ցուցարարների կողմից։ 23.10  Մի հատվածում քաղաքացիների աղբամաններից  ու ձեռք ընկած իրերից պատնեշ են կառուցում։ 23.00   Լարվածությունը շարունակվում է. կոչեր են հնչում սադրանքներին չտրվելու եւ  հնարավորինս հեռավորություն պահպանել ոստիկաններից։ 22. 45 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չպատասխանել ոստիկաններին, որոնք քիչ առաջ քարեր նետեցին: Փաշինյանը զանգով ճշտեց, որ ներսում ամեն ինչ խաղաղ է եղել: 22. 20. Նիկոլ Փաշինյանը գնաց դեպի ոստիկանները՝ խնդրելով ժողովրդին՝ առաջ չգալ: Պայմանավորվածություն ձեռք բերել կարծես չի ստացվում: 21. 55.Խորենացի փողոցում իրավիճակը սրվում է. քաղաքացիները խոստանում են փակել ճանապարհը, եթե չլուծվի ՊՊԾ-ում գտնվողներին սննդով ապահովելու հարցը։ Ոստիկանության հետ բանակցություններն արդյունք չտվեցին։ Քաղաքացիները հարձակվեցին ոստիկանների վրա։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ոստիկանները հստակ պատասխան չտվեցին՝ կարելի՞ է սնունդ փոխանցել ՊՊԾ գնդում գտնվողներին։ Կրակոցի ձայներ են լսվում,  բայց պարզ չէ՝ դա պայթուցիկի ձայնն է, թե՞.. Ոստիկանությունը արցունքաբեր գազի, վահանների և մահակների կիրառմամբ ցրեց հավաքվածներին Իսկ   Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գնացել է Սարիթաղ ՝ տեղում ճշտելու իրավիճակը, որը լարված է երեկվանից։ https://youtu.be/EJAvkn6Rgv0