Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Բնակիչները մնացել են փողոցում, նրանց տարհանել են (տեսանյութ)

Հասարակություն
burnazyan

Արդեն 4 օր է Բուռնազյան փողոցի բնակիչները չեն կարողանում մտնել իրենց սեփական տները:  ՊՊԾ  գնդի շենքի հարեւանությամբ ապրող քաղաքացիներին տարհանել են՝ անվտանգության նկատառումներով։ «Ես ապրելու տեղ չունեմ, կանչեք ձեր ղեկավարին, բացատրեմ, որ 4 օր է դրսում եմ, թող ինձ ապահովեն մի հատ հանրակացարանով  կամ ինչ-որ մի տեղով: Ես տեղ չունեմ մնալու: Իմ բոլոր հարազատները արտասահմանում են»,- տարածքը հսկող ոստիկաններին ասում էր Աիդա Սահակյանը, ով ցանկանում էր մտնել իր տուն: Բնակիչները զարմանում են, որ պետությունը իրենց ստիպելով դուրս գալ այս տարածքից ՝ չի ապահովել որոշակի պայմաններ։ «Շատ ընտանիքներ կան, որոնք իսկապես գնալու տեղ չունեն: Եթե տեղ էլ ունեն կարելի է մեկ օր, երկու օր ազգականին նեղություն տալ, բայց մենք չգիտենք այդ պրոցեսը քանի օր է տեւելու»,- նշում է Արեւիկ Հարությունյանը: Նրանք  ուզում են  պաշտոնապես տեղեկանալ, թե ինչքան դեռ  պետք է ապրեն ուրիշի հարկի տակ։ Բնակիչները նաեւ  մտահոգված են, որ  իրենց  գույքին վնաս կհասցվի այս գործողությունների արդյունքում եւ կմնան անտուն։ Ի դեպ, այսօր ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում հաջողվեց մի բնակչի մտնել տարածք՝ իր  տնից անհրաժեշտ իրեր վերցնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում: