Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք իրավունք ունեն որոշելու՝ ինչ անեն». ապստամբի քույր (տեսանյութ)

Քաղաքականություն
Ani

«ՊՊԾ-ն գրոհած տղաները ազգի հերոսներ են,- կարծում է ապստամբ  Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկը՝ Անի Նավասարդյանը.- քիչ են էդ տեսակ մարդիկ, քիչ են էդ տեսակ տղամարդիկ»: Ադրադառնալով քիչ առաջ ոստիկանությունում տեղի ունեցած ասուլիսին՝ Անին բացառեց, որ այնտեղ գտնվող տղաները իրենց կամքին հակառակ են պահվում ՊՊԾ շենքում. «Բնականաբար, հակառակ կողմը պիտի փորձի այնպես ներկայացնել, որ իբրեւ ահաբեկչություն է սա, բայց էս տեսակ գործերը խիստ գաղտնի են լինում, որոշում կայացնողները բոլորը չափահասներ են, իրենք իրավունք ունենք որոշելու՝ ինչ անեն: Իրենք դա արել են իրենց ազգի համար, իրենց ապագա երեխաների համար, որ նրանք ապօրինի, վայրագ երկրում չմեծանան: Բնական է, որ նրանց ծնողները չգիտեին դրա մասին»: Ավելին՝ տեսանյութով