Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգարի հայրը համոզված է, որ որդուն խաբեությամբ են տարել ՊՊԾ շենք

Քաղաքականություն
vostikan

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Էդգար  Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, պահանջում է Պավլիկ Մանուկյանից հետ վերադարձնել  իր որդուն . «Ինքնա ինձ խնամում, ես ծանր եմ, հաշմանդամ եմ, մենակ ինքնա  ինձ կարում պահի», -այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսում հայտարարեց նա: Մերուժան Սողոմոնյանը վստահեցնում է, որ իր տղան չէր կարող կապ ունենալ «Սասնա ծռեր» խմբավորման հետ. «Իմ տղան ոչ ծառայել ա, ոչ զենք ա բռնել, նրա աչքերը չի տեսնում, երեխուն չնեղեք, ինքը կորել էր, չկար, մեկ էլ իմացա էնտեղա, իմ երեխեն պալիտիկայից հեռու ա, ինքը ոչ մի հարցի չի կարա պատասխանի, ինքը  հեռու ա էդ ամեն ինչից»: Էդգարի հայրը համոզված է, որ իր տղային խաբեությամբ են տարել ՊՊԾ շենք. «Իրան ասել են Ղարաբաղի հողը տալիս են թուրքին, արի միտինգ գնանք  ու միտինգը դարձելա էդ»: Մերուժան Սողոմոնյանը ասում է, որ Էդգարը ապրում է ՌԴ-ում, հուլիսի 13-ին է եկել, մի քանի օր առաջ պետք է վերադառնար: Մեկ այլ կին՝ Պապիկյան Մարինեն, պնդում է, որ իր որդին՝ Հովակիմյան Գարիկը, նույնպես գտնվում է ՊՊԾ շենքում: Նա նույնպես պահանջում է, որ իր որդուն ազատ արձակեն. «Գարիկը ապրում է Ռուսաստանում, եկել էր անձնագիրը փոխեր, եկավ  ու սենց կորավ: Ես իրան առավոտյան զանգեցի, ձայնը արձագանքում էր,  ասեցի որտե՞ղ ես, ասեց մի շենքում եմ, չգիտեմ ուր եմ»,- նշեց տիկին Պապիկյանը ու հավելեց՝ լուրերը կարդալուց հետո է  հասկացել է, որ իր տղան ՊՊԾ շենքում է, քանի որ Սպիտակում խոսում են՝ցույցի պիտի գնային: Ի դեպ, ոստիկանությունը չի հաստատում, որ այդ անուն ազգանունով մարդիկ կան ՊՊԾ շենքում: Ասում են, պարզապես արձագանքել են դիմողներին, որոնք փնտրում են իրենց երեխաներին: