Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ոստիկանապետը հերքում է. ՌԴ-ից «Ալֆա» ջոկատ չի ժամանել. /թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erebuni

09:50  Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան ցուցարարները ոստիկաններից վերցրած մետաղային արգելապատնեշներով փակել էին Նար-Դոս փողոցից դեպի Խորենացի փողոցև Տիգրան Մեծ պողոտայից դեպի Խորենացի փողոց տանող ճանապարհները: Ոստիկանները քիչ առաջ հանեցին արգելապատնեշները, սակայն ցուցարարները կենդանի պատ են կազմեցին և դարձյալ փակեցին ճանապարհը: Երևանի ճանապարհային ոստիկանության պետը հայտարարեց, որ վերը նշված ճանապարհների փակման հետևանքով խիստ ծանրաբեռնված է Տիգրան Մեծ պողոտան, եւ որ եթե հարկ լինի, ինքն անձամբ կփակի ճանապարհի այդ հատվածը: 06:48  Խորենացի փողոցի՝ ՊՊԾ գնդի հարակից հատվածը շարունակում է փակ մնալ: Այնտեղ մի խումբ ցուցարարներ եւ ոստիկաններ  երրորդ լուսաբացը դիմավորեցին: Գիշերը հանգիստ է անցել՝ առանց միջադեպերի: https://www.youtube.com/watch?v=RBP9B0M2YuU 03:48  Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ  ԱԼՖԱ-ի մասին լուրերը  իրականությանը չեն համապատասխանում: Խորենացի փողոցում հավաքվածների մոտ վերադարձավ անվտանգության գոտի մուտք գործած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիներին տեղեկություն տվեց Ռուսաստանից Հայաստան «Ալֆա» ջոկատի ժամանման լուրերի մասին: «Ես ասել եմ, որ իրեն հղում եմ տալու ու նա՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ հերքում է լուրը»,- տեղեկացրեց պատգամավորը:   https://www.youtube.com/watch?v=oiwx75Myt6A 00. 23 Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը Սարի թաղում, որտեղ, ըստ նրա, քաղաքական մթնոլորտ է: Բնակիչները չեն կարողանում գալ դեպի Խորենացի փողոց. ոստիկանները խոչընդոտում են: Ինչ վերաբերում է ԱԼՖԱ ջոկատի մասին լուրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասսում է, որ որևէ երկիր իրավունք չունի միջամտել ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին, և առաջարկում է, որ իշխանությունը պաշտոնական պարզաբանում տա. թաքցված տեղեկատվությունն ավելի վատ հետևանքներ է ունենում: Այս պահին քաղաքացիներն արտահայտում են իրենց կարծիքները: 23.52 Քիչ առաջ Էրեբունիում հրավառություն էր կազմակերպվել՝  մի քաղաքացու կողմից։ Ներկաները ողջունեցին  վանկարկումներով։ 23. 35 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց, որ Սարի թաղում իրավիճակը լարված է: Նա վերադառնում է Խորենացի փողոց: 22.27 Նիկոլ Փաշինյանը մոտ 40 րոպեով հեռացավ Խորենացի փողոցից։  Մինչ այդ նա ոստիկանության ներկայացուցիչիներից ստացավ  հավաստիացում, որ իր բացակայության ժամանակ  գործողություններ չեն իրականացվի քաղաքացիների նկատմամբ։  Ըստ նրա՝ ինքը գնում է անհանգստացնող  տեղեկությունները ճշտելու, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնի։ 22. 17 Նիկոլ Փաշինյանը նոր պարզաբանում տվեց. «Երբ որ ես խոսել եմ Ավետիսյանի հետ մի ժամ առաջ ու ինքն ինձ ասաց, որ մենք կրակելով ողջունել ենք ժողովրդին, պարզվեց, որ ինքն այստեղ հավաքված ժողովրդի մասին չէր խոսում: Սարի թաղի մի խումբ բնակիչներ երթով իջել են պահպանվող տարածք՝ մյուս կողմից եւ փորձել են ներս մտնել:  Ոստիկանները թույլ չեն տվել, որ նրանք անցնեն տարածքը, որից հետո փորձել են ճեղքել ու անցել: Այդ ընթացքում քարեր կամ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, չորս ոստիկան վնասվածք է ստացել: Փաստորեն ճիշտ էին որոշ մարդիկ տեսել, որ վիրավոր ոստիկաններ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով» https://www.youtube.com/watch?v=h8iefGyZc2A Ի դեպ, լրագրողները չեն հասել ՊՊԾ շենք։ Որոշ տեղեկություններով՝ մի քաղաքացի բերման է ենթարկվել։ Նիկոլ Փաշինյանը չուներ տեղեկություն։ 21.49 «Ազատության» եւ «Սիվիլնեթի» լրագրողները գնացին հանդիպելու ՊՊԾ շենքում  գտնվողների հետ։ Թե որ լրատվամիջոցը գնա, որոշեց Նիկոլ Փաշինյանը։ 21. 40 Ապստամբներից մեկի՝ Միայնակ Գայլի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, քիչ առաջ ժողովրդի առաջ հանդես եկավ ելույթով. նա խոսել էր եղբոր հետ, և տեղեկացրեց՝ «պատանդները լավ են զգում, հարաբերությունները լարված չեն, ավելի լավ են զգում, քան իրենց համազգեստի մեջ, որով ծառայում են ռեժիմին»: 21. 04 «Ներսում որևէ բախում չի եղել, կրակոցներ արել են «Սասնա Ծռեր» խմբի անդամները՝ բողոք արտահայտելով երեկ Ազատության հրապարակում ոստիկանական բռնությունների դեմ»,- Վարուժան Ավետիսյանի հետ զրույցից հետո հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե քիչ առաջ շտապօգնության երեք ավտոմեքենաներ են դուրս եկել ՊՊԾ շենքի մոտից, պատգամավորը խորհուրդ տվեց չճշտված լուրեր չտարածել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է լրագրողների խումբ ստեղծել՝ գնդի տարածք մտնելու համար, գոնե թողնել իրեն. ինֆորմացիոն բլոկադան իրարանցում է առաջացնում: nikol1 20. 45 Մեկ անձ բերման է ենթարկվել: 20. 37  ՊՊԾ գնդի մոտ իրարանցում է սկսվել. հայտնի չէ, թե ինչ է կատարվում պատնեշների հետևում, շտապ օգնության երկու մեքենա անցավ ժողովրդի միջով: Ամենն սկսվեց, երբ կրակոցներ լսվեցին ՊՊԾ գնդի ներսում. ապստամբներից Վարուժան Ավետիսյանը հեռախոսով ասաց, որ դա իրենք են եղել՝ մտածելով, թե ժողովրդի վրա հարձակում է: https://www.youtube.com/watch?v=2OrR__ABdoA 18. 15 Երեւանի Խորենացի փողոց՝ ՀՀ ոստիկանության Պահակապարեկային ծառայության գնդի տարածք արդեն մեկ ժամ է՝ ոստիկանական նոր ուժեր են կուտակվում: Ժամը 19. 00-ին իշխանությունները ապստամբներից պատասխան են ակնկալում՝ որքանով են նրանք պատրաստ ընդունել իրենց առաջարկները: Պատասխանը պետք է փոխանցվի Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի միջոցով: Առաջարկների բովանդակությունը հայտնի չէ: https://youtu.be/ByMNukkIs8w