Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուրերին հաճույք պատճառելն ինչ խոսք լավ է, բայց պետք է շատ կինո նկարել» (տեսանյութ)

Մշակույթ
Region-Capture-8

Կինոփառատոնները տարբերվում են իրենց առջև դրված խնդիրներով: Կաննի փառատոնն, օրինակ՝ կարելի է ասել, կինոլրագրողների և կինոգետների փառատոն է: Շարքային հանդիսատեսը ֆիլմերի մասին տեղեկանում է մեդիայից, ասում է ռուս կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը, ով գրեթե ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Առաջին հերթին  հյուրերը նշում են «Ոսկե ծիրանի»  հյուրասեր մթնոլորտն ու մարդկային շփումները: Ինչ վերաբերում է հայկական ֆիլմերին, ապա Ռազլոգովի կարծիքով, խորհրդային տարիներին էլ հայկական կինոն առաջնային դիրքերում չի եղել, իսկ հիմա առավել ևս: Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը ևս խոսելով արդի հայկական կինոյի մասին, ասաց, որ չնայած ամեն տարի փառատոնի հյուրն է, ցավոք, քիչ բան գիտի հայկական նոր կինոյի մասին, սակայն այն ինչ տեսել է, առանձնապես չի ոգեշնչել: «Հյուրերին հաճույք պատճառելն ինչ խոսք լավ է,  բայց պետք է շատ կինո նկարել»,- ասաց նա։ Կինովավերագրող Վիտալի Մանսկին ևս առաջին անգամ չի մասնակցում փառատոնին: «Շատ մասնակիցներ սիրով գալիս են, շփվում միմյանց հետ, սակայն զարմանալի է, որ հիանալի ֆիլմեր են բերվում, որոնց դիտումները, չգիտես ինչու, անցնում են կիսադատարկ դահլիճներում»: Ի դեպ, զրույցի ժամանակ նա անդրադարձավ նաև իր «Գիրքը» ֆիլմի գաղափարին, ասելով, որ այն չնայած հայերի մասին է, սակայն իրականում համամարդկային է, և Նարեկացու  արժեհամակարգի ժամանակը հուսով է մի օր կգա: