Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները Վարուժան Ավետիսյանի դստերը. «Քո հայրը տեռորիստ ա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
brnutyun

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան  Ավետիսյանի 20-ամյա դուստրը՝ Անի Ավետիսյանը, «Ա1+»-ին պատմել է, որ հուլիսի 18-ին ոստիկաններն իր հանդեպ բռնություն են կիրառել: Աղջկան եւ մորը ոստիկանները բերման են ենթարկել Խորենացի փողոցից: Ավտոմեքենայի մեջ Անիին եւ նրա մորը ոստիկանները հայհոյել են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում երկուսին էլ խփել են` ասելով, թե «մենք գիտենք՝ դուք ովքեր եք, քո հայրը տեռորիստ ա»: Մոտ մեկ ժամ ոստիկանները թույլ չեն տվել, որ փաստաբանը հանդիպի մորը եւ դստերը, որոնց հեռախոսով կանչել է մայրը: Անին արդեն ազատության մեջ է: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, «ամեն ինչ ժողովրդի ձեռքում է», ժողովուրդն իր կամքը պետք է թելադրի իշխանություններին: «Մենք փոքրաթիվ ուժերով չենք կարող ոչ մի բան փոխել»,-ասում է  Անի Ավետիսյանը: