Դավիթ Սանասարյանը ստացել է ուղեղի ցնցում, սալջարդեր

1.00 Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրել է. «Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ուղեղի ցնցում եմ ստացել, սալջարդեր ու այտուցներ:

էսա ոստիկանությունը կհայտարարի, որ ինքս եմ ինձ ծեծել»՛

 

00. 07 Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ այս լուսանկարն է հրապարակել իր էջում։

13775621_10209942333293148_6017374767756664458_n

Նկարին կից այս մեկնաբանությունն է.

«Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ վայրի կարմիրբերետավոր … տղերքը լանգետ են սարքել, ավելի մանրամասն կգրեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո:

Շարունակեք կզել ու վաղը ձեր նկատմամբ կանեն նույնը հարգելի քաղաքացիներ

Դուրս եկեք փողոց»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  ոստիկանների հետ բախման հետևանքով, հիվանդանոց են  տեղափոխվել ակցիայի մասնակիցներ Լևոն Զաքարյանը և Արտուշ Չիբուխչյանը: