Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա Ծռեր խմբի անդամներից տեղեկություն է ստացվել. ժամանակագրություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledfff

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ».  Անցած րոպեների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ,, Սասնա Ծռեր ,, խմբի անդամներից տեղեկություն է ստացվել , որ տարածքի ուղղությամբ և տարածքի շուրջ նկատվում է ռազմատեխնիկայի շարժ :Ըստ տեղեկությունների, Ազատության հրապարակի վերևում նկատվել է ոչ քաղաքացիական տիպի անօդաչու սարքի թռիչք : Այս զարգացումները հուշում են , որ վարչախումբը ՝ խախտելով ,, Սասնա Ծռեր ,, խմբի հետ տարվող բանակցությունների գործընթացը , մտադիր է մարտական գործողություններ իրականացնել ՊՊԾ գնդում գտնվող ,, Սասնա Ծռեր ,, խմբի անդամների նկատմամբ : Հավանական արյունահեղության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչախմբի ուսերին :

23.00  Ազատության հրապարակում դեռ չեն կողմնորոշվում՝ մնալ, թե գնալ էրեբունի ՊՊԾ շենք։ Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ իրեն կրկին զանգել է Վարուժան Ավետիսյանը եւ տեղեկացրել, որ իր ահազանգից հետո նոր տեխնիկա շենքին չի մոտեցվում։
22.32   Քիչ առաջ  Կարո  Եղնուկյանը հայտնեց, որ զանգ է ստացել Էրեբունի ՊՊԾ շենքում գտնվող Վարուժան Ավետիսյանից։  «Սասնա ծռեր» խմբի անդամը նրան տեղեկացրել է,  զինտեխնիկա է բերվում շենքի մոտ՝ խախտելով ԱԱԾ-ի հետ երեկվա պայմանավորվածությունը՝ սպասել մինչեւ վաղը, երբ կլինի իրենց պատասխանը։ 22:10  Ցուցարարներին հաջողվեց կապ հաստատել բերման ենթարկվածների հետ: Պարզվեց, որ բոլորին ազատ են արձակել, իսկ երկու հոգու տեղափոխում են հիվանդանոց: 21:54 Երթի մասնակիցները Մաշտոցի փողոցում նստեցին գետնին, եւ պահանջում են, որ բերման ենթարկվածներին ազատ արձակեն: Ոստիկանները պնդում են, որ նրանք ազատ են: Ցուցարարները փորձում են ճշտել, սակայն բերման ենթարկվածների հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում:   20.46 Այս պահին քաղաքացիները Օպերայից երթ են անում Երեւանի փողոցներով:   2040  Հունան Պողոսյանն ի պատասխան Ավետիք Իշխանյանի ներկայացրած պահանջների՝ ասաց, որ ծառայողական քննություն կիրականացնեն օրենքը խախտած ոստիկանների նկատմամբ, երբ ուսումնասիրեն տեսանյութերը: Միեւնույն ժամանակ, փոխոստիկանապետը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ հաշված ժամեր առաջ ոստիկանները կորցրել են իրենց մարտական ընկերոջը: Ինչ վերաբերվում է ապստամբություն բարձրացրած խմբին, Հունան Պողոսյանը նշեց. «Ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Սկզբում ինը անձ է եղել պատանդ վերցված, մնացել է չորս անձ ներկա պահին: Դա հենց ոստիկանության բանակցությունների արդյունքում է, ինչու չէ նաեւ նրանց կողմից բարի կամքի դրսեւորում: Սյդ բարի կամքը կա նաեւ ոստիկանության կողմից: Այս պահի դրությամբ եւ սրանից հետո էլ նրանց վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել՝ քանի դեռ նրանք անխոհեմ քայլեր չեն արել»: Region Capture10 20.30 Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՝ առաջարկելով փոխոստիկանին ներկայացնել երեք պահանջ. «Առաջինը՝ հստակ երաշխիք տան, որ խմբի նկատմամբ որեւէ ուժային գործողություն չի կիրառվելու, երկրորդը՝ քիչ առաջ բոլոր ձերբակալվածներին, բերման ենթարկվածներին անհապաղ ազատեն եւ երրորդ՝ այդ անօրինականության համար մեղավոր ոստիկաններին պատժեն»: Region Capture8 Քաղաքացիների հորդորով ոստիկանները հեռացան Օպերայից 20.20 Փոխոստիկանապետը հեռացավ օպերայի հրապարակից, իսկ ակտիվիստների պահանջով տարածքը լքեցին նաեւ բոլոր համազգեստավորները: Հավաքը շարունակվում է Region Capture9 20.07 Մինչ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հրապարակի կենտրոնական մասում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին բացատրում էր, որ ոստիկանները կոպտորեն միջամտել են խաղաղ հավաքին, հրապարակ եկան բազմաթիվ կարմիր բերետավորներ եւ շրջափակման մեջ առան քաղաքացիներին: Region Capture6 Ակտիվիստները մարմնական վնասվածքներ են ստացել 20.00 Ազատության հրապարակում ոստիկանների կիրառած բռնություններից հետո ակտիվիստներ Լեւոն Զաքարյանը եւ Արտուշ Չիբուխչյանը «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել են: «Ես փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ասում եմ, ոստիկանները ուժ են կիրառել, ինչի արդյունքում մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, նա ասում է այդպիսի բան չկա»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստներից Ռիմա Սարգսյանը: Ըստ ակտիվիստի՝ մարդկանց ազատ խոսքի իրավունքը ոտնահարվեց եւ ոստիկանները մտան մարդկանց մեջ եւ սկսեցին հարվածել: Ցուցարարները հետ են գնում Ազատության հրապարակ 19.57  Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի եւ քաղաքացիների երկխոսության արդյունքում բացվեց Հյուսիսային պողոտան, եւ ցուցարարները հետ շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Ոստիկաններին չի հաջողվում կանգնեցնել մարդկանց հոսքը 19.43 Քաղաքացիներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը եւ քշել նրանց հրապարակից բավականին հեռու: Այս պահին քաղաքացիները Ազատության հրապարակից ցրվել են եւ քայլում են հարակից տարածքներով, սրճարաններով՝ կոչ անելով միանալ իրենց: Հյուսիսային պողոտայում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Նա նշեց, որ որոշ մարդիկ ավելորդ կրքեր են բորբոքում, մինչդեռ պետք է խուսափել արյունահեղությունից: Սա անխոհեմ քայլ է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ տեղեկացրեց փոխոստիկանապետին, որ մարդիկ խաղաղ հավաք էին անցկացնում, բայց ոստիկանները հարձակվեցին մարդկանց վրա: Region Capture4 Region Capture5 Ազատության հրապարակում լարված իրավիճակ է 19.35 Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է:  Բերման ենթարկվեց նաեւ Դավիթ Սանասարյանը: Նա  կոչ էր արել Ազատության հրապարակից շարժվել դեպի Էրեբունի:  Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը դիմելով  Դավիթ Սանասարյանին  կոչ արեց անօրինական քայլեր չանել: Իսկ ոստիկաններն այս պահին պատ են կազմել եւ ցուցարարներին թույլ չեն տալիս առաջ շարժվել: o1 .............. Հանրային քննարկումը սկսվեց Ազատության հրապարակում ընթանում է հանրային քննարկում՝ «Սասնա Ծռեր» խմբավորման գործողությունների կապակցությամբ: Քննարկումը սկսվեց՝ հարգելով երեկ զոհված ոստիկանի հիշատակը: Երիտասարդներից մեկը բարձրախոսով քաղաքացիներին ներկայացրեց իրավիճակը՝ նշելով. «Մարդկանց ասում են տեռորիստ, երբ նրանք 24 ժամ վերահսկողության տակ են պահում Էրեբունի ոստիկանության շենքը, բայց Սերժ Սարգսյանը ութ տարի տեռորի ենթարկելով պահում է Հայաստանը, և այդ տեռորի ընթացքում 10 մարդ է սպանվել»: «Դզած-փչածն է 10 մարդ, ավելի շատ է»,-կողքից բղավեց մի կին: Այնուհետ ելույթ ունեցավ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, թե հերիք է տանը նստած համախմբման կոչեր անել, պետք է գործել. «Ես ինքս դեմ եմ զենքով պայքարելուն, բայց մարդիկ ամեն միջոց փորձել են ու հիմա գործ են արել, սոլիդարություն արեք, փողոց դուրս եկեք: Իմ առաջարկն է երթ անելով քայլենք դեպի Էրեբունի»: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ առաջարկեց, որ քաղաքացիների մի մասը շարժվի Էրեբունի, մյուսը մնա Ազատության հրապարակում՝ մարդկանց հավաքելու եւ կազմակերպելու համար: