Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեժ գիծ՝ բերման ենթարկված քաղաքացիների մասին տեղեկություն ստանալու համար. ԻՔՄ

Քաղաքականություն
hotline-1

Բացվել է թեժ գիծ Ինչպես հայտնի է, երեկ հարյուրավոր քաղաքացիներ տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ և անգամ ոստիկանության զորքերի զորամաս: Ականատեսների վկայություններից  պարզ է դառնում, որ քաղաքացիների մեծ մասը 10 ժամից ավել պահվում էր առանց սնունդի, զանգի, փաստաբանի հետ տեսակցելու, պատշաճ բուժօգնության և չխոշտանգվելու իրավունքի: Առաջիկա օրերին նման գործողություններից խուսափելու, տեղի ունեցածը փաստագրելու և հետագա իրավական ընթացքը ապահովելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բացել են թեժ գծեր, որոնցով քաղաքացիներին հորդորում ենք հաղորդել տեղեկություններ բաժին տարված անձանց վերաբերյալ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 011 355042 և 041 355042: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 080 00 12 11 (անվճար), 0322 4 22 68, 094 04 22 68 և 010 53 61 72: Նշենք, որ տեղեկությունների փաստագրումը խիստ կարևոր է թե անօրինական գործողությունների մեղավորներին պատասխանատվության կանչելու և թե առաջիկայում նման գործողությունները կանխարգելելու համար: «Իրազեկ քաղաքացիների միավորում»