Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյան. «Պարոն Օսիպյանը գերազանց է եւ կայտառ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavlik-nkar

«Պատանդներից մեկի բացթողնման համար Ժիրայր Սեֆիլյանի հետ չենք խորհրդակցել, մենք ենք որոշել»,- քիչ առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը հաց չեն կերել եւ մտադիր են այս պայմաններում շարունակել մինչեւ վերջ, «իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կամ հաղթանակ, կամ մահ»: Մեր այն հարցին, թե ո՞վ է ազատ արձակված ոստիկանը, Պավել Մանուկյանը դիմեց Վալերի Օսիպյանին՝ պարոն Օսիպյան, ինչպե՞ս էր ազատ արձակված պատանդի անունը: Փոխգնդապետը տեղեկացնում է՝ Արամայիս: Ի դեպ, պատանդառված փոխգնդապետի ինքնազգացողությունը Պավել Մանուկյանը բնորոշեց այսպես՝ գերազանց եւ կայտառ: Հիշեցնենք, որ երեկ առավոտ վաղ «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ տղաներ գրոհել են Էրեբունիի ՊՊԾ շենքը, պատանդ վերցրել մի քանի ոստիկանի եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: