A
A
Շահեն Հարությունյանին նորից բերման ենթարկեցին. Զ. Փոստանջյանը դիմել է ոստիկաններին
Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևանի Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանն ու Կարեն Աթայանը. հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։
Ազատության հրապարակում Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ զայրույթից արտասվում էր: Նա պահանջում էր ոստիկաններից բերման չենթարկել քաղաքացիներին:
Նրան հրեցին մի կողմ: Եվս երկու քաղաքացի բերման ենթարկվեց:
