Բերման ենթարկվեցին Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը (տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին Դավիթ Սանասարյանն ու  Անդրիաս Ղուկասյանը: Ոստիկանները բռնի ուժով նստեցրին նրանց մեքենան  ու տարան  անհայտ ուղղությամբ:

«Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանը բղավում էր. «Չեմ գալիս»,- սակայն ոստիկանները ոլորեցին նրա ձեռքերը  եւ նստեցրին մեքենան:

Ազատության հրապարակում են նաեւ «Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը : Նրանք բղավում էին. «Ո՞ւր եք տանում, մի տարեք»:

Զարուհի Փոստանջյանը վեճի բռնվեց ոստիկաններից մեկի հետ: Նա կանգնել էր  ոստիկանական մեքենայի դիմաց եւ թույլ չէր տալիս, որ մեքենան շարժվի՝ ասելով, թե  այդպես է անում, որ չգնան եւ այլ անձանց բերման չենթարկեն: Սակայն պատգամավորին  մի կողմ հրեցին եւ մեքենան հեռացավ:

Մինչեւ այդ, Ազատության հրապարակից, մոտ 2 տասնյակ ոստիկաններ, բռնի ուժով, մեքենա են նստեցրել եւս 4 քաղաքացու՝ 3 կին, 1 տղամարդ:

Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ «Ժառանգության» գրասենյակից բերման են ենթարկել նաև պահակին։