Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներից տեղեկություն չկա. ՀՔԱՎԳ

Քաղաքականություն
index5

Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության բաժին են տարվել Ռուզան Թեմուրյանը և Նարինե Պետրոսյանը: Իր հարցին, թե՝ ուր եք գնում, պատասխան ստանալով՝ ընկերներիս մոտ, ոստիկանը առանց որևէ բան ճշտելու սպառնացել է, թե՝ «գլուխդ կպոկեմ», և թևերը ոլորելով տարել են Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանական ակադեմիա: Ռուզան Թեմուրյանն ազատ է արձակվել, սակայն Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է այնտեղ։ Ի դեպ, Ն. Պետրոսյանն ունի առողջական խնդիրներ և մինչ այժմ որևէ տեղեկություն չկա նրա վիճակից: Առնվազն 4 ժամ որևէ տեղեկություն չկա նաև Արայիկ Վիրաբյանից, որը Նիսսան մակնիշի ավտոմեքենայով գնացել էր Ռուզան Թեմուրյանին վերցնելու և ուղեկցելու տուն։ Սակայն ամենայն հավանականությամբ ճանապարհին կանգնեցվել է ոստիկանների կողմից և բերման ենթարկվել: ՀՔԱՎԳ