Ակտիվիստին բերման են ենթարկել «սեփական կամքով»

Աշտարակի ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 7-ին բերման է ենթարկել ակտիվիստ Միքայել Նազարյանին: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացնում է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը: Վերջինս վստահեցնում է, որ նրան ոստիկանությունը պահում է բռնի ուժով:

«Երեւի կասկածում են, որ կապ ունի (Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողների հետ-խմբ)»,-ասում է փաստաբանը: Աշտարակի ոստիկանության բաժնի պետը փաստաբանին ասել է, որ Միքայելն իրենց մոտ է գտնվում սեփկան կամքով: Մինչդեռ, Միքայելն իր փաստաբանին ասել է, որ իրեն բռնել են, որպեսզի Երեւան չգնա:

Ի դեպ, փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել իր վստահորդի հետ, ինչը, ըստ Հայարփի Սարգսյանի, «քրեորեն պատժելի արար է»: