Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրոհի դեպքում պատանդների կյանքը չենք երաշխավորում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture5

Քիչ առաջ  Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհածներից Պավել Մանուկյանն Ա1+-ին տեղեկացրեց, որ իրենց հետ բանակցողներից մեկը Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանն է: «Ինքը ու մեկ էլ մի գեներալ»,-մանրամասնեց Պավել Մանուկյանը: Նա այս պահի իրավիճակը Էրեբունիի ՊՊԾ շենքում ներկայացնում է այսպես՝ բրոնեժիլետներ ենք հագել, նստած ենք, պատանդները 7 հոգի են, Օսիպյանի եւ ՀՀ փոխսոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հետ միասին խոսում ենք աշխարհի տարբեր հարցերից՝ քաղաքական եւ ոչ քաղաքական: «Ա1+»-ի այն հարցին, թե չե՞ք ուզում նրանց բաց թողնել, Պավել Մանուկյանն ակնարկեց, որ՝ ոչ. «Ոչ մի բան չի փոխվել մեր պահանջներում, լրագրողներին չեն բերել»: Այնուհետեւ Պավել Մանուկյանը վստահեցրեց, որ իրենց պետք է լավ իմանանք, իրենք պատրաստ են «մահապարտվելու», որովհետեւ «էրեկվա ոջիլներն էսօր դարձել են օլիգարխներ»: Այն հարցին, թե զոհի համար չեն ափսոսու՞մ, պարոն Մանուկյանն ասաց. «Ամեն ինչի համար էլ ափսոսում ենք»: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ  գրոհի դեպքում գուցե վտանգվի նաեւ պատանդների կյանքը, պարոն Մանուկյանն ասաց. «Հնարավոր է, ոչ ոք դա չի երաշխավորում»: