Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ-ն մեզ առաջարկում է 2-3 հոգու բաց թողնել»

Քաղաքականություն
217157

Քիչ առաջ Պավել Մանուկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շարունակում է իրենց հետ բանակցությունները. «Փորձում են զանգել, ասում են՝ Ժիրոյին գնանք, տեսնենք, մենք ասում ենք՝ Ժիրոյին տեսնելու բան չունենք: Ասում են՝ 2-3 հոգու բաց թողեք, մենք ասում ենք՝ ոչ»: Պավել Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի վիճակը «շատ լավ է»: «Մեզ հետ մի սենյակում են, զրուցում ենք, շատ բաների հետ համաձայն են, շատ բաների հետ՝ ոչ»,- ասաց նա: «Ա1+»-ի այն հարցին, թե՝  ինչպես են գնահատում զինված ճանապարհով ոստիկանության շենքը գրոհելու մեթոդը, Պավել Մանուկյանն ասաց. «Գիտակցում են, որ ուրիշ բան չէր մնում մեզ եւ համաձայն են»: Ի դեպ, պարոն Մանուկյանն ասաց նաեւ, որ իրենք զիջումների չեն գնալու. «Եթե մեզ կրակի տակ վերցնեն, մենք պատրաստ ենք մահապարտվելու»: