Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողները պատրաստ են մահվան

Քաղաքականություն
varujan

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողների մեջ է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Նա ոստիկանի սպանությունը բացատրում է այսպես. «Հարձակվել են մեր վրա, մերոնք էլ ինքնապաշտպանության նպատակով կրակել են»: Պարոն Ավետիսյանն ասում է, որ հիմա ոստիկանության շենքում ամեն ինչ հանգիստ է, ԱԱԾ-ն իրենց պահանջները չի ուզում կատարել, «օղակը փորձում են սեղմել»: Իրենք կապվել են Ժիրայր Սեֆիլյանի հետ ԱԱԾ օգնությամբ. «Նոր Պավլիկը խոսեց Ժիրոյի հետ, էնտեղից փոխանցում են, որ Պավլիկը գնա հանդիպի Ժիրոյի հետ»: Ի դեպ, իրենք պատրաստ են գրոհին: «Այո, մենք ունենք բավարար կամք եւ վճռականություն»: Այն հարցին, թե պատրա՞ստ են մահվան: «Եթե դիմենք պատեթիկային՝ այո»,-ասաց Վարուժան Ավետիսյանը