Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհող Պավել Մանուկյան. «Ունենք երկու վիրավոր»

Քաղաքականություն
pavel

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանն «Ա1+»-ին հեռախոսով տեղեկացրեց, որ այս պահին իրենք բանակցում են ԱԱԾ աշխատակիցների հետո, որոնք իրենց առաջարկում են տանել Ժիրայր Սեֆիլյանի մոտ: «Մենք իրենց ասեցինք, որ չենք ուզում գալ ձեր հետ, բերեք Ժիրայրին»,-ասում է Պավել Մանուկյանը: Վերջինս նաեւ ասաց, որ իրենք լրագրողներ են պահանջել, սակայն ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել: Պավել Մանուկյանն ասում է, որ ՊՊԾ-ն գրոհելու ժամանակ եղել է փոխհրաձգություն, «իրենք կրակեցին, մենք էլ կրակեցինք, 2 վիրավոր ունենք»: Նրա տեղեկություններով 2 հոգի վիրավորվել է նաեւ ոստիկանությունից: Ի դեպ, վերջինս հաստատեց, որ շենքում բանակցությունների նպատակով եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլը ոչ մի բան էլ չէր առաջարկում, մենք մերն ասեցինք, գնաց»,-ասաց Պավել Մանուկյանը: