Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհող Արեգ Կյուրեղյան. «Պատանդների հետ ամեն ինչ նորմալ է»

Քաղաքականություն
SAM_5966-1

Օդամղիչ ատրճանակի գործով դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը,  «Ա1+»-ին հաստատեց, որ իր մյուս որդին՝ Արեգը, նույնպես Էրեբունիի ոստիկանության ՊՊԾ-ն գրոհողների մեջ է: Գրոհից հետո Արեգը զանգել է հորը եւ ասել՝ Աստված մեր հետ է: Իր քայլը որդին բացատրել է «հանուն արդարության, հանուն հայ ժողովրդի»: Արմենակ Կյուրեղյանը հավանություն է տալիս որդու արարքին. «Եթե մարդուն ուրիշ ելք չկա, եթե երկիրը գլորվում է անդունդ, եթե մեր զինվորները զոհվում են Ղարաբաղում...»: Արեգ Կյուրեղյանը գրոհից հետո կապվել է հորը եւ ասել, որ ներսում պատանդներ կան, «եթե գրոհ կազմակերպեն, պատանդները կվնասվեն»: Արմենակ Կյուրեղյանին որդին վստահեցրել է, որ այս պահին պատանդների հետ ամեն ինչ նորմալ է: Լուսանկարը՝ «Հետք»-ի