Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմը «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ (տեսանյութ)

Մշակույթ
nkarrrrrrrrrrrrrrrrrrr

Կինոյի մեծ տոնն ավարտվեց։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր վերջին անգամ բացվեց կարմիր գորգը։ Ռեժիսորները, դերասանները,փառատոնի հատուկ հյուր Ժակլին Բիսեթը և իհարկե՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն անցան կարմիր գորգով։ Արդեն «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Մինչ այդ, նախորդ օրերին հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը։ Իսկ ռեժիսորներ Առնո Խայաջանյանը և Իննա Սահակյանը պարգևատրվեցին համապատասխանաբար 7500 և 5000 դոլար մրցանակով։ Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ։ Այսօր՝ փակման արարողության ժամանակ, հայտնի ռեժիսորների աստղ Ժակլին Բիսեթն արժանացավ «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին։ Գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ծիրան»-ին արժանացան ռուս ռեժիսոր Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման», խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտի «Բալերի անունները»,  հայազգի ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս», ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Քարքարոտ ճամփաներ», հայազգի ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմերը։ Փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վերջում նշեց, որ հաջորդ տարի ևս կանցկացվի փառատոնը և ազդարարեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի փակման մասին։